«Ոսկե ծիրան». Կայացավ Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմի երևանյան պրեմիերան 13 հուլիսի 2011 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմը ընդգրկված էր «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում: «Ֆիլմի պրեմիերան եղել է մի քանի քաղաքներում, սակայն ինձ համար ամենահուզիչը ֆիլմը Հայաստանում ցույցադրելն էր, որովհետև այն վերադարձավ «տուն»: Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել հայ դերասանների հետ»,- ասուլիսի ժամանակ ասաց Քինգը: «Ֆիլմում նկարահանվել են նաև պատահական մարդիկ: Այն զուտ հոլիվուդյան ֆիլմ չէ, այն ինձ համար ուղևորություն է: Մենք մտադրություն ունեինք կազմել կինոքարտեզ: Մեզ համար պետք է օրիգինալ վայր, հայտնիից գնալ դեպի անհայտ և սեփական փորձառությունից գնալ անհայտ փորձառություն: Դա ես կարող եմ համեմատել սիրային կապի հետ»,- հավելեց ռեժիսորը: Ռեժիսորը նաև նշեց, որ ֆիլմի սցենարը գրելիս դեռ ընտրված չէր երկիրը, և դերասաններն իրենց ազգային կոլորիտով ինչ-որ չափով մասնակցությունն են ցուցաբերել ֆիլմի ստեղծման մեջ: Ֆիլմի հերոսը` Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին` մի հայրենադարձ հայ լուսանկարչուհու, ով երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: Երկու միայնակ ճամփորդների միջև գրեթե վայրկենական, չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ: Ի վերջո, Ուիլը գտնում է, որ երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի` հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է: Բրեյդեն Քինգը ծնվել է 1971 թ-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում:1993-ին ավարտել է Լոս Անջելեսի Հյուսիսային Կարոլինա համալսարանի Կինոյի և հեռուստատեսության դպրոցը: Նրա «Հոլանդական նավահանգիստ. որտեղ ծովը կոտրում է մեջքը» ֆիլմը ցուցադրվել է 20-ից ավելի խոշոր կինոփառատոներում և աշխարհով մեկ շրջել է «Boxhead Ensemble»-ի անվանի խմբի կենդանի, հանպատրաստից երաժշտության նվագակցությամբ: Քինգի ֆիլմերը փորձում են ջնջել դասակարգումները, համատեղել ավանդական միջոցներն ու փորձարարական մոտեցումները: Նրա գործերը ցուցադրվել են աշխարհի առաջատար կինոփառատոներում և հաստատություններում, որոնց թվում են Սանդենսը, Ռոտերդամը, Բեռլինը, Լոնդոնը, Մելբուռնը, Սինգապուրը, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանը և այլն: Քինգը դասավանդել է Յեյլի, Հարավային Կալիֆորնիայի համալսարաններում, Բարդ, Ուիթոն քոլեջներում և այլուր: Նրան շնորհված պարգևների թվում են Կաննի ԿՓ-ի Ատելյեի մրցանակը և NHK-ի ռեժիսորական մրցանակը Սանդենսի ԿՓ-ում 2008-ին, Արտհաուսային և փորձարարական կինոյի միջազգային կոնֆեդերացիայի (CICAE) մրցանակը 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում և այլն: Քինգի վերջին` «Այստեղ» խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2011-ին Սանդենսի և Բեռլինի ԿՓ-երում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |