ACA-ն կոչ է արել Սենատի հանձնաժողովին ուշադիր դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հավակնորդի թեկնածությունը13 հուլիսի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA) բաց նամակ է ուղղել ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին` կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հուլիսի 13-ին Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ լսումների հետ: Ինչպես հաղորդում է ACA մամլո ծառայությունը, նամակում խորհուրդն անհանգստություն է հայտնում Հեֆերնի և նախկին կոնգրեսական Դագ Բերուոթերի հարաբերությունների առիթով, որը հայտնի է Կոնգրեսում թուրքամետ և հակահայկական գործունեությամբ: ACA-ն խնդրել է հանձնաժողովին ավելի ուշադիր լինել Հեֆերնի վերաբերյալ գնահատականում: ACA-ն նաև պնդում է, որպեսզի Ջոն Հեֆերնը ներկայացնի իր կարծիքն այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԱՄՆ հայերի համար` ղարաբաղյան հակամարտության կարգավորում և Հայոց ցեղասպանության ճանաչում: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր լսումներ է անցկացնելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ: 1990-ականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոթերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ: Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |