Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ «Նաիրիտ»-ի կառավարչի ընտրության ժամկետը կրկին կարող է երկարացվել13 հուլիսի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - 2011-ի հուլիսի 30-ին «Նաիրիտ» գործարանի համար կառավարչի ընտրության վերջին մրցույթի արդյունքում հետաքրքրություն էր հանդես բերել միայն գերմանական C.A.C ընկերությունը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում ասել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, եթե գերմանական ընկերությունը չհամապատասխանի առաջարկվող պահանջներին, մրցույթի ժամկետները կերկարացվեն: Նախարարը նաև հաղորդել է, որ գործարանի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերում ռուսական, լեհական, իրանական ընկերությունները: Պատասխանելով լրագրողների հարցին, «թե աշխատելու է արդյոք գործարանը», Մովսիսյանը հայտարարել է, որ «Նաիրիտն» աշխատել է և աշխատելու է` չնայած կուտակված պարտքերին: Ինչ վերաբերվում է աշխատողների աշխատավարձը վճարելուն, ապա նախարարն ինքն էլ չգիտի, թե դա երբ կլինի: «Հենց որ իմանամ, կասեմ»,- հավաստիացրել է նա: Խոսելով գործարանի ղեկավարության փոփոխության մասին` նախարարը հաղորդել է, որ նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը վերջին երկու տարվա ընթացքում ցանկություն է հայտնել լքել պաշտոնը, սակայն ստեղծված հանգամանքների պատճառով նրա խնդրանքը մերժվել է: Էներգետիկայի նախարարը հերքել է լուրերն այն մասին, որ գործարանի սեփականատերերի թվում կան պետական պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ, նա հավելել է, որ որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որի կառավարիչն է ԱՊՀ միջպետական բանկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |