«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կայանալու է Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը 13 հուլիսի 2011 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայանալու է Ռոման Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ռեժիսորը այս տարի նշեց իր 70-ամյա հոբելյանը, ինչի առիթով էլ կայանում են այդ ցուցադրությունները: «Հոբելյաններ նշել չեմ սիրում, քանի որ իմ գործընկերներից շատերը դժվար պայմաններում են ապրում, և դա ճիշտ չի լինի նրանց նկատմամբ», - ասաց Բալայանը: Փառատոնում ներկայացվելու են նրա «Թռիչքներ երազում եվ արթմնի», «Կանխակալ լինենք մեր ընկերների հանդեպ»,«Համբույր», «Մատնիչը», «Մենավոր գայլը» (Բիրյուկ), «Մի գիշեր Փարաջանովի թանգարանում» և «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմերը: Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |