2011թ. առաջին կիսամյակում Հայաստանը տարեկան կտրվածքով 63 տոկոսով ավելացրել է էներգիայի արտահանումը![]() ![]() PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա վեց ամսում Հայաստանում արտադրվել է 3,721 կՎտ/ժ էներգիա, ինչը 516 մլն կՎտ/ժ ավելի է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: «Էլեկտրաէներգիայի արտադրության աճը հանրապետությունում կազմել է 16 տոկոս»,-հուլիսի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ամփոփելով կիսամյակի արդյունքները: Ներքին սպառման համար Հայաստանում ծասվել է 7,45 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա, քան 2010թ. նույն հատվածում: Հաշվետու շրջանում արտահանման ծավալները կազմել են 783 մլն կՎտ/ժ, ինչը 303 մլն կՎտ/ժ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (աճը 63 տոկոս): «Հատկանշական է, որ էլեկտրաէներգիայի սպառումը բնակչության կողմից կազմել է 11 տոկոս, ՓՄՁ-ների կողմից՝ 18 տոկոս, չնայած նրան, որ ոռոգման ու խմելու ջրի մատակարարման համակարգերի էլեկտրամատակարարման ծախսերն աճել են 26 տոկոսով»,-ասել է նա: Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում հաշվետու շրջանում արդյունահանվել է բանական արտահայտությամբ 4,9 տոկոսով ավելի հանքանյութ քան 2010թ. նույն հատվածում: Մասնավորապես, պղնձի ծավալները կազմել են 95 տոկոս, մոլիբդենինը՝ 105 տոկոս, ցինկի արդյունահանումը՝ 125 տոկոս, որկու արտադրությունն աճել է երկու անգամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |