Ճապոնիայում ստեղծված իրավիճակը խանգարեց ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացմանը 13 հուլիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում երկրաշարժի պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման վերաբերյալ խորհրդաժողովի անցկացման համար նախադրյալներն այնքան էլ բարնենպաստ չեն: Այդ մասին հուլիսի 13-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա հիշեցրեց, որ սկզբում նախատեսվում էր խորհրդաժողովը գումարել ապրիլին, սակայն այժմ ժամկետը հետաձգվել է մինչև աշուն: Նախարարը հայտնել է, որ հետաքրքրույթուն է դրսևորում ռուսական «Ռոսատոմը», ինչպես նաև 1-2 օտարերկրյա ընկերություն: «Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ հետաքրքրությունը միջազգային ընկերությունների կողմից մինչ Ճապոնիայի ատոմային ողբերգությունը ավելի մեծ էր»: Նախատեսվում է, որ խորհրդաժողովին կմասնակցեն բոլոր այն երկրները, կազմակերպություններն ու իրավաբանական անձիք, որոնք շահագրգռված են ներդրումներ կատարել Հայաստանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |