Անկարան սպառնում է սառեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, եթե նախագահությունը ստանձնի Կիպրոսը13 հուլիսի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Եթե 2012թ. հուլիսին նախագահությունը Եվրամիությունում միակողմանի կարգով անցնի Կիպրոսի հունական մասին, Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ մինչ այդ հարկավոր է լուծել կիսված կղզու խնդիրը: «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսի հունական մասը ձգձգի բանակցությունները և նախագահությունը նրան անցնի, դա կնշանակի ոչ միայն այն, որ խնդիրն անլուծելի է, այլ նաև Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների արգելափակում»,-նշել է Դավութօղլուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նա ասել է,որ բացահայտ հայտնել է դա եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: «Մենք վստահ չենք, որ Թուրքիայի ու ԵՄ հարաբերությունները կարող են շարունակվել, եթե Հարավային Կիպրոսը ստանձնի նախագահությունը, երբ կղզու խնդիրը մնում է չլուծված»,-ասել է Դավութօղլուն: Հուլիսի 9-ին Կիպրոսի հյուսիսային հատված այցի ժամանակ Դավութօղլուն առաջարկեց նախագահությունը ԵՄ-ում հանձնել «միացյալ Կիպրոսին» և հնչեցրել է Անկարայի ակնկալիքները: «Մեր հույսերը կապված են նրա հետ, որ մինչ տարեվերջ Կիպրոսի խնդիրը լիարժեք լուծում կստանա, իսկ 2012թ. սկզբին կանցկացվի հանրաքվե կղզու միավորման վերաբերյալ և հուլիսին նախագահությունը ԵՄ-ում կանցնի «Կիպրոսի միացյալ պետությանը»«-հայտարարել է նախարարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |