The Guardian-ի կինոքննադատը հանդիպեց հայ ուսանողների հետ13 հուլիսի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ հուլիսի 13-ին, հայտնի բրիտանացի պատմաբան, կինոքննադատ Դերեք Մալքոլմը «Ոսկե ծիրան» երևանկան կինոփառատոնի շրջանակներում վարպետության դաս անցկացրեց Հայաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների համար: Նա առավելապես անդրադարձավ աշխարհի ֆիլմարտադրության խնդիրներին: Ըստ նրա, հիմա ամբողջ աշխարհում, բացի ԱՄՆ-ից դժվար է ֆիլմ նկարել: Օրինակ բրիտանացի կինոռեժիսորները ցանկանում են իրենց երկրի թեմաներով ֆիլմ նկարեն, սակայն խնդիր են ունենում այն պրոպագանդելու համար: Մալքոլմը խոսեց նաև ժամանակակից կինոքննադատության և այն թերթերում ընդգրկեու մասին: Ըստ նրա, հիմա թերթերում խնդիր է լավ քննադատություն գրելը կամ որակյալ ֆիլմ ներկայացնելը: «Եթե Լոնդոնում հայկական ֆիլմ ցուցադրվի, ապա միայն մի փոքր նյութ կտեղադրվի թերթում», - ասաց նա: Նա նաև հավելեց, որ ժամանակակից խմբագիրները որպես լրագրող նախընտրում են արագ գրող մարդու, քան կինոգետի, որովհետև նրանց հետաքրքրում է թերթի շրջանառությունը: Խոսելով հայկական ֆիլմերի մասին, Մալքոլմը գտնում է, որ դրանք երկար են: Նա խորհուրդ է տալիս երիտասարդ ռեժիսորներին նկարել 90 րոպեյից ոչ մեծ ֆիլմ: Այն հարցին, թե ինչ կարծիք ունի կինոքննադատը Օսկարի մրցանակաբաշխության մասին, նա ասաց, որ ամենաշատը այդ մրցանակաբաշխության ժամանակ տուժում է օտարերկրյա ժապավենների անվանակարգը: «Երկրները ներկայացնում են ոչ թե իրենց լավագույն ֆիլմերը, այլ այն, ինչը համապատասխանում է հոլիվուդյան ստանդարտներին», - հավելեց կինոքննադատը: Դերեք Մալքոմը 30 տարվա կինոքննադատ է, աշխատում է հռչակավոր The Guardian թերթում: Նա հրատարակել է «Ֆիլմերի դար» հոդվածաշարը, որտեղ ներառված են ամբողջ աշխարհի ֆիլմերի մասին քննադատություններ: 2003 թ-ին հրատարակել է «Ընտանեկան գաղտնիքներ» ինքնակենսագրական գիրքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |