Երևանում քննարկել են բուհերի արդի խնդիրները

Երևանում քննարկել են բուհերի արդի խնդիրները

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին կայացել է ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի հերթական նիստը: Երիտասարդական ենթահանձնաժողովի և հայկական բուհերի ուսխորհուրդների հետ համագործակցության շրջանակներում նիստին հրավիրվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարապետ Տորչյանը:

Նիստի հիմնական խնդիրը բուհի հրատապ խնդիրների բացահայտումն էր, դրանց քննարկումը և այդ խնդիրների լուծումը: Բուհի այլ խնդիրների շարքում Կարապետ Տորչյանն առանձնացրել է բուհի պահպանության և անվտանգության հարցը, որն անմիջականորեն վերաբերվում է ուսանողներին:

Ինչ վերաբերվում է լսարանների պակասին, ապա Ճարտարագիտական համալսարանն ունի մի քանի շենք և այդ ոլորտում խնդիրներ չկան: «Հետագայում ուսխորհուրդը լիովին անկախ կառույցի վերածելու համար պետք է առավելագույնի հասցնել ուսխորհուրդների դերը և ավելացնել պետության ուշադրությունը»,- ասել է Տորչյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---