Մարչելլո Մաստրոյանին Ռոման Բալայանի միջոցով ծանոթացել է հայկական խոհանոցին13 հուլիսի 2011 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանն անձամբ ծանոթ է եղել հռչակավոր կինոդերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ և նույնիսկ հյուրասրել է նրան հայկական ուտեստներ: «Մոսկվայում, Լեսնայա անունով փողոցի վրա կար մի ռեստորան «Ծաղկաձոր» անունով, որտեղ մատուցվում էին անչափ համեղ ուտեստներ: Մի վեց անգամ Մարչելլոն այնտեղ եղել է», ասաց Բալայանը: Բալայանի խոսքով, Մաստրոյանիին շատ էր սիրում այդ վայրը, որովհետև նա այնտեղ համեղ ուտում էր և աննկատ էր` ինչպես սիրում էր: «Ծաղկաձորում» Բալայանի հետ ճաշել է նաև ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովը, ով նույնպես սիրում էր աննկատ լինել: Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |