Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին13 հուլիսի 2011 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել հետևյալ անձնանց. Արտակ Մելիքսեթյանին` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, Տաթևիկ Օհանյանին` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, Արմեն Սմբատյանին` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով, Լաուրա Գալստյանին` Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, Գարեգին Ազարյանին` Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով, Գեորգի Մարտիրոսյանին` Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, Սիլվա Մարկոսյանին` Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |