ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը hուլիսի 13-ին ընդունել է Կալիֆորնիայից ժամանած «Դեպի Հայաստան երիտասարդական քրիստոնեական առաքելություն» բարեգործական կազմակերպության 20 անդամների` Տեր Մկրտիչ և Մաթևոս սարկավագների գլխավորությամբ:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների այցը Հայաստան` Հակոբյանը բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունը` կամավորական աշխատանքների միջոցով նպաստելու Հայաստանի շենացմանն ու հզորացմանը:

Հակոբյանն ավելացրել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2011 թվականը հայտարարել է երիտասարդության տարի և ընթացքի մեջ է «Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը:

«Դեպի Հայաստան երիտասարդական քրիստոնեական առաքելություն»-ը (CYMA) ձևավորվել է 2004թ. Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ` թեմի երիտասարդական միության կողմից: Նախագծի շրջանակներում շուրջ 100 հայ երիտասարդ այցելել է Հայաստան: Պատմամշակութային վայրեր այցելությունից, կամավորական աշխատանքներ կատարելուց բացի Հայաստանում կազմակերպվում է նաև երիտասարդների մասնագիտական աշխատանքային պրակտիական:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---