ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուն կիսում է վարչակազմի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում![]() 14 հուլիսի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում նախօրեին տեղի ունեցան լսումներ Ջոն Հեֆերնի թեկնածության շուրջ, որը հավակնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին: Ելույթ ունենալով կոմիտեի անդամների առջև՝ Հեֆերնը պատրաստակամություն հայտնեց ձեռնամուխ լինել դեսպանի պարտականություններին Երևանում, ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ու զարգացման իր տեսլականը՝ մտադրություն հայտնելով ամրապնդել երկու երկրների տնտեսական համագործակցությունը: Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքին ամենից շատ հետաքրքրող հարցերին, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը: Հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպես նախորդ տարի, օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով ցեղասպանություն բառից: Օբաման իր ուղերձում 1,5 մլն հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում անվանեց «20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915թ. իրադարձությունների մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառից: Իր ուղերձում նա նաև նշել է, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են իրենց կյանքը զոհաբերածների հիշողությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ ևս կան մութ էջեր: Լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չկատարեց խոստումը: Ակնկալվում է, որ սենատորները լրացուցիչ հարցեր կուղղեն Հեֆերնին առաջիկա օրերին: Եթե Սենատը հավանություն տա Հեֆերնի թեկնածությանը, նա կփոխարինի Մարի Յովանովիչին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, որն իր առաքելությունն ավարտեց հունիսին: Հեֆերնը այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |