Android-ների համար Twitter ծրագրի նոր տարբերակում կան բազմաթիվ փոփոխություններ![]() 14 հուլիսի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Twitter-ը թողարկել է Android-ների համար ծրագրի վերջին տարբերակը։ Այս մասին հաղորդում է Twitter բլոգը։ Ծրագրում կատարվել են օգտագործողների համար ցանկալի փոփոխություններ։ Նախ, Twitter-ը ավելացրել է ծանուցումները (push notifications)։ Ամեն անգամ սեղմելով ծանուցումների կոճակը՝ օգտագործողն անմիջապես տեսնում է բոլոր թարմացումները։ Կարգավորումներ էջում հնարավոր է նշել «ավտոմատ թարմացում» և ընտրել «ստանալ թարմացումներ» նոր թվիթների, Mention-ների (անդրադարձների) կամ ուղիղ հաղորդագրությունների մասին։ Հնարավոր է դարձել նաև միաժամանակ օգտագործել մի քանի անուն (account)` առանց դուրս գալու (log out)։ Հեշտությամբ կարելի է մի անունից մյուս անունը տեղափոխվել՝ տեսնելու և կիսելու, թե ինչ է կատարվում աշխարհում։ Բացի դրանից Twitter-ը թարմացրել է ծրագրի գլխավոր էջը։ Android-ների համար Twitter ծրագրի նոր տարբերակը կարելի է անվճար բեռնել Android Market-ից։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |