Հայաստանն առաջին քայլերն է անում ազատ տնտեսական գոտիների ստեղծման ճանապարհին![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Արգենտինայի «Կորպորասիոն Ամերիկա ԷսԷյ»-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանը օրենսդրական հիմք է ստեղծում երկրում ազատ տնտեսական գոտների ստեղծման համար: Տիգրան Դավթյանը հիշեցրել է, որ համապատասխան օրենքն արդեն հաստատվել է ԱԺ-ում, իսկ նախագահի ստորագրությամբ այն արդեն ուժի մեջ կմտնի: Միաժամանակ, ըստ նրա, քայլեր են իրականացվում նախագծի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, արդեն գործարկվել է սառնարանային տնտեսությունը՝ նախատեսված գյուղմթերքի պահպանման ու փաթեթավորման համար: Անդրադառնալով բուն նախագծին՝ նախարարը ասել է, որ առաջին փուլում ուշադրության կենտրոնում երկու ուղղություն կլինի. սննդամթերքի վերամշակում («Զվարթնոցին» կից) և արդյունաբերության զարգացումը («Մարս» գործարանի հիման վրա) նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Տիգրան Դավթյանը հաղորդել է, որ ազատ տնտեսական գոտիները կգործեն մաքսային գոտուց դուրս, իսկ մենաշնորհը կանխելու համար կառավարությունը կհետևի այդ ընկերությունների աշխատանքին: «Ազատ տնտեսական գոտիների ստեղծումն ուղղված է օտարերկրյա ներդրումների խթանմանը, արտահանման ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ու նոր հնարավորությունների ստեղծմանը»,-ասել է նախարարը: Իր հերթին Մարսելո Վենդեն հավելել է, որ արգենտինական կորպորացիան մասնագիտանում է ազատ գոտիների ստեղծման ոլորտում տարբեր երկրներում: «Մենք չափազանց շահագրգռված ենք իշխանությունների հետ համագործակցության հարցում և հուսով ենք, որ նոր տերմինալի շահագործմամբ «Զվարթնոցն» առավել գրավիչ կդառնա մյուս երկրների համար, ինչը թույլ կտա օտարերկրյա ներդրողներին արտադրություն հիմնել այստեղ»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |