Իրանում չհարգված մասնագիտության մասին կինոնկարը կներկայացվի «Ոսկե ծիրանի» հանդիսատեսի դատին![]() PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակներում ներկայացված Ահմադ Սեյեդքեշմիրի«Հոյակապ ոչինչ» ֆիլմը պատմում է Իրանում չհարգված մասնագիտության մասին: Չնայած դրան, ֆիլմը ընդունվել է Իրանում: «Ֆիլմը մարդկային բնավորությունների և հնարավորությոնների մասին է: Ֆիլմի հերոսը ապրում է մի միջավայրում, որը իրենը չէ: Նա ունի մեծ հնարավորություններ և ցանկանում է այն ցույց տալ: Այն արգելված թեմա է Իրանում և ընդգրկում է արգելված ոլորտ: Ֆիլմի հերոսի հետ ծանոթացրել է կինս, ով բժիշկ է», - ասաց Սեյեդքեշմիրին: Իրանի հարավի հեռավոր շրջանում տեղացի երիտասարդ ուսանողը արվեստի դասընթաց է կազմակերպում: Նա միաժամանակ և հովիվ է: Մոլեռանդ ու հետադեմ հասարակության մեջ նա` որպես ուսուցիչ և հովիվ, շատ խնդիրներ ունի: Ֆիլմը պատկերում է այդ երիտասարդի և նրա սաների զգացմունքները, երևակայությունն ու ճիգերը: Ահմադ Սեյեդքեշմիրը ծնվել է 1973 թ-ին Իրանի Մաշհադ քաղաքում: Իրանցի ռեժիսոր և սցենարիստ: Լավագույն սցենարի համար սահմանված մրցանակի հավակնորդ է եղել (Ոստիկանական ֆիլմերի փառատոն, Թեհրան, 2007) և լավագույն սցենարի համար` Առաջին մրցանակի արժանացել (Թեհրանի «Մի հայացք» ԿՓ, 2002): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |