Amazon-ը պատրաստվում է թողարկել սեփական պլանշետը Apple-ի դեմ «պայքարելու» համար

Amazon-ը պատրաստվում է թողարկել սեփական պլանշետը Apple-ի դեմ «պայքարելու» համար

PanARMENIAN.Net - Amazon.com-ը պատրաստվում է հոկտեմբերին ներկայացնել սեփական բրենդի պլանշետը, որի գոյությունը էապես կխթանի Apple-ի հետ մրցակցությունը։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։

Amazon-ը վերջին տարիներին ակտիվացրել է իր պայքարը Apple-ի iTunes-ի դեմ՝ ստեղծելով սեփական թվային մեդիա արտադրանքը՝ երաժշտության, տեսանյութերի և թվային գրքերի ծրագրերը։

Նոր պլանշետը հնարավորություն կտա հաճախորդներին դիտել ֆիլմեր, կարդալ էլեկտրոնային գրքեր և լսել երաժշտություն, որը կգնեն միանգամից Amazon.com-ից և ոչ iTunes-ից։

Պլանշետը, սակայն, չի ունենա տեսախցիկ, որն առկա է iPad-ների մոտ և առավելություն է տալիս նրանց։ Նաև շուկայում հայտնվելու է Amazon-ի ևս երկու Kindle (էլ.գրքեր կարդալու սարք)։

Երկու նոր՝ սև և սպիտակ Kindle-ները նման կլինեն նախորդներին, սակայն նրանցից մեկը կլինի զգայուն էկրանով (touch screen), իսկ մյուսն ավելի փոփոխված և մատչելի։

Amazon-ը, որը հայտարարում է, որ Kindle-ները բոլոր ժամանակների իր ամենավաճառվող արտարդանք են, իջեցրել է 3G-ով Kindle-ի գինը 139 դոլարի՝ նախկին 164-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---