Հայաստանում կբացվի տարածաշրջանում միակ Ֆիլիպ Կոտլերի անվան մարքեթինգի կենտրոնը

Հայաստանում կբացվի տարածաշրջանում միակ Ֆիլիպ Կոտլերի անվան մարքեթինգի կենտրոնը

PanARMENIAN.Net - Մարքեթինգի հիմնադիր Ֆիլիպ Կոտլերի Հայաստան կատարելիք այցի ընթացքում, որտեղ նա լինելու է երեք օր, բացվելու է տարածաշրջանում միակ կենտրոնը, որը կրում է մարքեթինգի լեգենդի անունը: Այդ մասին հուլիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիանը:

Նրա խոսքով, Ֆիլիպ Կոտլերն իրական պոտենցիալ է տեսնում մարքեթինգի զարգացման և դասավանդման մեջ, ինչը թույլ է տալու Հայատանին բարձրացնել իր մրցունակությունը տարածաշրջանային մակարդակում և դառնալ «ճանաչելի այն երկրների համար, որոնք նրան փակ են համարում»: Ֆահիմ Կիբրիանն ասել է, որ կենտրոնում իրականանալու են երկարաժամկետ նախագծեր, իսկ մեկ տարի անց մեծ մարքեթոլոգը վերադառնալու է` արդյունքները գնահատելու համար:

Ֆահիմ Կիբրիանը Կոտլերի ընտրությունը կենտրոն հիմնելու համար բացատրել է նրանով, որ երկիրն ունի հարուստ պատմություն, կրթության ոլորտում լավ պորտֆել, բարեկամություն է անում Իրանի հետ. որն ունի հարուստ շուկա, և «ամենագլխավորը` Հայաստանը շատ հյուրընկալ է»:

4  14.07.11 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանի և «Կոտլեր Իմփեքթ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիբրիանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---