Աբաս Քիառոսթամի. Հայ կինոդիտողները շատ համբերատար են և խելացի 14 հուլիսի 2011 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Իրանցի հայտնի ռեժիսոր Աբաս Քիառոսթամին, ում «Վավերացված պատճենը» ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը, լրագրողներին հայտարարեց, որ հիացած է հայ կինոդիտողներով: «Մի քաղաքում, որտեղ միայն մեկ կինոդահլիճ կա, բայց այսպիսի հանդիսատես, դա հիանալի է և ոգևորիչ», - ասաց նա: Ըստ ռեժիսորի, հայ կինոդիտողները շատ համբերատար են և խելացի: Ռեժիսորը չթաքցրեց իր սերը նաև Հայաստանի նկատմամբ. «Ես Հայաստանում չեմ զգում, որ իմ երկրից դուրս եմ գտնվում: Ինձ համար ամեն անգամ հաճելի է գալ Հայաստան»: Նա նաև հայտարարեց, որ իր սիրած ֆիլմերից մեկը Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն է, որը մեծ տպավորություն է գործել իր վրա: Աբաս Քիառոսթամին ծնվել է 1940թ-ին Թեհրանում: Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում` ապրուստը հոգալու համար ձևավորող նկարիչ, պաստառների նկարիչ և գովազդային հոլովակների ռեժիսոր աշխատելով: 1969-ին հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ հենց նկարահանել է իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապես գործող ռեժիսոր լինելով` դարձել է իրանական կինոյի երևելի դեմքերից մեկը: 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով, և դրա արդյունքն այն է, որ այժմ աշխատում է միայն թվային տեխնոլոգիաներով: «Վավերացված պատճենը» նրա առաջին աշխատանքն է Իրանի սահմաններից դուրս: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |