Լեռնային Ղարաբաղում անցնում է Վոլեյբոլի Արցախի գավաթի առաջին խաղարկությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում անցնում է Վոլեյբոլի Արցախի գավաթի առաջին խաղարկությունը: Նախագահ Բակո Սահակյանը դիմել է մասնակիցներին ողջույնի խոսքով: Նա մասնավորապես ասել է. «Այս մարզական միջոցառումը կարեւոր նշանակություն ունի մեր ողջ հանրապետության համար, քանի որ սպորտը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության եւ ազգի գենոֆոնդի պահպանման լավագույն միջոցներից մեկը: Այդ իսկ պատճառով սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը առանձնակի կարեւորություն է հատկացվում մեր հանրապետությունում, ու այստեղ հատուկ նշանակություն ունի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցությունը: Եվ պատահական չէ, որ վոլեյբոլի ֆեդերացիան մեզ մոտ ղեկավարում է պաշտպանության փոխնախարարը»:

«Հուսով եմ, որ դուք գեղեցիկ խաղ կպարգեւեք բոլորին: Ուզում եմ ընդգծել, որ նման մրցումները նպաստում են մարդկանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների միասնականության եւ համախմբվածության ամրապնդմանը: Իսկ նման դեպքում պարտվողներ չեն լինում»,-ասել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---