Հարավային Սուդանը դարձավ ՄԱԿ 193-րդ անդամ![]() 14 հուլիսի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ում քվեարկել են Հարավային Սուդանին կազմակերպություն ընդունելու օգտին: Դա տեղի է ունեցել երկրի անկախության հռչակումից մի քանի օր անց: Հարավային Սուդանը դարձել է ՄԱԿ 193-րդ անդամ, հաղորդում է BBC-ն: Հուլիսի 9-ին Հարավային Սուդանը պաշտոնապես անջատվեց Սուդանի Հանրապետությունից և դարձավ անկախ պետություն: Անկախությունը հռչակվեց 21-ամյա քաղաքացիական պատերազմից հետո, որը խլեց 1-2 մլն մարդու կյանք: Հրադադարի մասին համաձայնագիրը կնքվեց 2005թ.: Հանրաքվեն կայացավ 2011թ.: Քվեարկության ժամանակ Հարավային Սուդանի բնակչության 98 տոկոսը արտահայտվեց պետության անկախության ստեղծման օգտին: Հարավային Սուդանի անկախությունն առաջինը ճանաչեց Սուդանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի Հանրապետության անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- նշել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |