Հրանուշ Հակոբյանն ավարտական վկայականներ հանձնեց «Սփյուռքի ԶԼՄ-ի լրագրողների դպրոց»-ի շրջանավարտներին![]() 14 հուլիսի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոց»-ի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դասախոսներ, լրագրողներ և այլք: Մինչ այդ դպրոցի առաջին շրջանավարտները ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետում մասնակցել էին իրենց ավարտական աշխատանքների պաշտպանությանը և քննական հանձնաժողովի կողմից արժանացել գերազանց գնահատականների: Ջերմորեն շնորհավորելով «Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոց»-ի առաջին շրջանավարտներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիացմունքով և հպարտությամբ ընդգծեց նրանց մասնագիտական բարձր պատրաստվածությունը, դասընթացների ժամանակ ցուցաբերած ակտիվությունն ու նոր գիտելիքներ ձեռք բերելու մեծ ցանկությունը: Նախարարը կարևորեց ոչ միայն դասընթացների ընթցքում երիտասարդ լրագրողների տեսական և պրակտիկ գիտելիքների ձեռք բերումը, այլ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից Հայրենիք ժամանած հայ երիտասարդների միջև ամուր կապերի և ակտիվ համագործակցության հաստատումը: Հ.Հակոբյանը նշեց նաև երիտասարդ լրագրողների կարևոր դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում` նրանց համարելով ՀՀ սփյուռքի նախարարության «դեսպանները» Սփյուռքում: Շրջանավարտներին շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Ա.Գևորգյանը և ԵՊՀ ժուռնալիստիակայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |