Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նիկոլա Սարկոզիին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ![]() 14 հուլիսի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Հայ ժողովրդի և անձամբ իր անունից Սերժ Սարգսյանը ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նախագահ Սարկոզիին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ տոնի կապակցությամբ: Շնորհավորական խոսքում Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, ինչը պայմանավորված է թե՛ պատմական կապերով, թե՛ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամությամբ, թե՛ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի վարած հետևողական և սկզբունքային քաղաքականությամբ և թե՛, իհարկե, երկու երկրների միջև յուրատեսակ կամուրջ հանդիսացող ֆրանսահայ ստվար համայնքի առկայությամբ: «Վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս ձեռքբերումները` բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսությունը, երկու տասնյակից ավելի իրավական փաստաթղթերի հիման վրա հաստատված մշակութային, գիտակրթական սերտ առնչությունները, մեծաթիվ քաղաքների և շրջանների միջև հաջողությամբ ընթացող գործընկերությունը, ինչպես նաև ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ներկայությունը Հայաստանում ամուր հիմք են հանդիսանում համագործակցության շարունակական զարգացման և ծավալման համար: 2009 թվականի մայիսի Պրահայի գագաթնաժողովից ի վեր Հայաստանը վճռականորեն առաջ է ընթանում Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը` ի նպաստ Հայաստանի եվրամերձեցման գործընթացի հաջող կենսագործման: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, Ձեր կարևոր և հետևողական ջանքերի համար, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հիմնախնդրի լուծմանն ու հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: Հայ-ֆրանսիական կանոնավոր շփումների և այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ իրականացած և մինչև տարեվերջ ակնկալվող մի շարք փոխայցերի համատեքստում ցանկանում եմ առանձնացնել Հայաստան նախատեսված Ձեր պետական այցը, որն, անշուշտ, նոր փուլ կազդարարի մեր բարեկամ երկրների միջև հարաբերություններում` միանշանակ նպաստելով երկկողմ համագործակցության խորացմանը: Մաղթում եմ Ձեզ անսպառ կորով և հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն: Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ՀՀ նախագահի ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |