Երևանում տեղի կունենա 2010-2011 սեզոնի «Ռոմեո և Ջուլիետի» վերջին ներկայացումը![]() 15 հուլիսի 2011 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի վերջին ցուցադրությունն այս սեզոնում: Բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, բեմական հանդերձանքի հեղինակը Աստղիկ Ստեփանյանը, երաժշտական ղեկավար և դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժորներ՝ Աթանես Առաքելյան, Կարեն Լավչյան և Ռուբեն Ասատրյան: Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1940թ. հունվարի 11-ին Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում: Լիբրետոն Ադրիան Պիոտրովսկու, Սերգեյ Պրոկոֆևի, Սերգեյ Ռադլովի և Լեոնիդ Լավրովսկու՝ ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության: 2011թ. պետբյուջեից Օպերայի և բալետի թատրոնին հատկացվել էր 45 մլն դրամ «Ռոմեո և Ջուլիետի» բեմադրության համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |