Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում «Միկան» նվազագույն հաշվով զիջել է «Վոլեգենգային»

Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում «Միկան» նվազագույն հաշվով զիջել է «Վոլեգենգային»

PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանի գավաթակիր «Միկան» հուլիսի 14-ին մեկնարկել է Եվրոպայի լիգայում երկրորդ փուլից: Երևանյան թիմի մրցակիցը նորվեգական «Վոլեգենգա» թիմն էր, խաղը տեղի ունեցավ «Ուլեվոլ-Օսլո» մարզադաշտում:

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան իրացնել գոլային պահերը, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Մորտեն Բերեն կարողացավ վճռորոշ գոլ խփել 68-րդ րոպեին՝ հաղթանակ բերելով «Վոլեգենգային», հայտնում է UEFA.com-ը:

«Միկա»-«Վոլեգենգա» պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 21-ին Երևանում՝ «Միկա» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---