Մոսկովյան բանկերից մեկի տնօրենից գողացել են Այվազովսկու կտավը![]() 15 հուլիսի 2011 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում 58-ամյա կինը խարդախությամբ վաճառել է Հովհաննես Այվազվոսկու «Ծովափը անհողմության ժամանակ. Բնանկար սայլով և նավակով» կտավը: Կտավի գինը նրա սեփականատերը գնատահում է 18 մլն ռուբլի՝ 640 հազար դոլար: Նկարը, որը պատկանում է մոսկովյան բանկերից մեկի տնօրենին, կինը վերցրել էր իբր վերականգնելու նպատակով: Կտավը փոխանցվել է 2011թ. մայիսին: Թե երբ և ինչպես են կտավի տիրոջ մոտ կասկածանքներ առաջացել, չի նշվում, հայտնի է միայն, որ հուլիսի 14-ին նա դիմել է միլիցիա: Կասկածյալը ձերբակալվել է նույն օրը Մոսկվայի կենտրոնում և արդեն խոստովանել է իր մեղքը: Նկարի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն գումարը, որով նրան հաջողվել է վաճառել կտավը: Փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածով: Սակայն, կտավի սեփականատերը չի ներկայացրել նրա իրավունքները հաստատող փաստաթղթեր, գրում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |