«Ոսկե ծիրան». Երկու վավերագրական ֆիլմ պատմելու են Հայաստանի սոցիալական և ազգային խնդիրների մասին 15 հուլիսի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում երկու վավերագրական ֆիլմերը ներկայացնում են Հայաստանի համար մի շարք կարևոր ու սուր խնդիրներ: Խոսքը Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» և Վահան Խաչատրյանի «Սուրբ խաչն առանց խաչի» ֆիլմերի մասին է: Վահան Խաչատրյանի ֆիլմը պատմում է Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու մասին է: «Ֆիլմը հայոց երազանքների և խաբված հույսերի մասին է: Այն ցույց է տալս նաև ներկա Թուրքիայի դեմքը: Ֆիլմիս նպատակն է գտնել ինչ-որ պատասխաններ անցյալի մասին, ցանկանում էի տեսնել, որտեղ է իմ անցյալը և ապագան: Ֆիլմի վերջին մասում տեղադրվում է խաչը, բայց այն կարծես անտեր է այսօր», ասաց ռեժիսորը: Խաչատրյանի հաջորդ ֆիլմը Ջավախքի մասին է լինելու: Նկարահանման ժամանակ ոչ մի խնդիր ռեժիսորը չի ունեցել: «Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով: «Երիտասարդը մի միջոց է ձեռնարկում, որ չստանալով այն, ինչ իրեն պետությունից անվճար է հասնում, դիմում է գողության: Ֆիլմում գոյություն ունի նաև երիտասարդի անաշխատունակության հարցը, որի պատճառով նա բազմաթիվ խնդիրների առջև է կանգնում», ասաց ռեժիսորը: Ֆիլմը Հարություն Շատյանի դիպլոմային աշխատանքն է, այն ինքնակենսագրական է, ինչը էլ ավելի սուր է դարձնում խնդիրը: Ռեժիսորը նախատեսում է շարունակել էքսպերիմենտալ ֆիլմեր նկարահանել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |