Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը «B» դիվիզիոնում

Հայաստանի սեղանի թենիսի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը «B» դիվիզիոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան (կադետներ) եւ երիտասարդական (մինչեւ 18 տարեկաններ) հավաքականները հուլիսի 15-24-ը Կազանում մասնակցելու են այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը:

Մեր մարզիկները հանդես են գալիս «B» դիվիզիոնում, որի վիճակահանությունն արդեն որոշել է մրցակիցներին: «I» խմբում ընդգրկված մինչեւ 15 տարեկան տղաները (կադետներ) ուժերը չափելու են Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Լյուքսեմբուրգի, աղջիկները՝ Հոլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի եւ Լյուքսեմբուրգի իրենց հասակակիցների հետ:

Իսկ երիտասարդական (մինչեւ 18 տարեկան) հավաքականները՝ 4 տղա եւ 3 աղջիկ, որ «E» խմբում են, խաղալու են. տղաներ՝ Ավստրիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, աղջիկներ՝ Խորվաթիայի, Անգլիայի եւ Լիտվայի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---