Ռոս Ուիլսոն. Լուծելով ԼՂ հակամարտությունը` երկու երկրների ղեկավարները կնվաճեն իրենց ժողովուրդների վստահությունը15 հուլիսի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը բազմաթիվ հանդիպումներից մեկն էր և կողմերին ոչինչ չտվեց: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոս Ուիլսոնը: «Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն առաջիկայում քայլեր կկատարեն, որոնք անհրաժեշտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար և ձեռնամուխ կլինեն հակամարտության կարգավորման դետալների վրա աշխատանքին»,- ասել է Ուլիսոնը Բաքվում մամլո ասուլիսում: Նրա խոսքով, եթե երկու երկրների նախագահներին հաջողվի լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա թույլ կտա նրանց նվաճել իրենց ժողովուրդների վստահությունը: Նա նշել է հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, հավելելով, որ դրան հասնելը հեշտ չի լինի, հաղորդում է 1news.az-ը: Ռոս Ուլիսոնն Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանն է: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |