Վիկ Դարչինյան. Ես վաղուց էի ցանկանում մենամարտել հայրենիքում և 7 շաբաթ անց կուրախացնեմ երկրպագուներիս![]() 15 հուլիսի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - «Արդեն 10 օր հետո ես և իմ թիմը կմեկնենք Ծաղկաձոր, որտեղ կսկսեմ պատրաստվել իմ հաջորդ մենամարտին, որը տեղի կունենա Երևանում: Հիմա ես նույնպես մարզվում եմ, բայց հիմնական աշխատանքը կկատարեմ Ծաղկաձորի բազայում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Պաուլյուս Ամբունդան (Նամիբիա): Մենամարտը կկայանա սեպտեմբերի 3-ին Երևանում: Դա կլինի առաջին պրոֆեսիոնալ մենամարտը, որը տեղի կունենա Հայաստանում: Դարչինյանը գտնվում է Հայաստանում և հուլիսի 15-ին ներկա է գտնվել Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը, որն անցնում է «Դինամո» մարզասրահում: «Ես վաղուց էի ցանկանում մենամարտել հայրենիքում և ուրախ եմ, որ արդեն 7 շաբաթ անց կուրախացնեմ իմ հայ երկրպագուներին»- ասել է Դարչինյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |