«Բուլղարիային» օգնություն չցուցաբերած նավերի նավապետները բերման կենթարկվեն

«Բուլղարիային» օգնություն չցուցաբերած նավերի նավապետները բերման կենթարկվեն

PanARMENIAN.Net - ՌԴ քննչական կոմիտեն որոշել է բերման ենթարկել կործանված «Բուլղարիա» շոգենավին օգնություն չցուցաբերած նավերի նավապետներին, հայտնում է СК կայքը: «Արբատ» և «Դունայսկի 66» նավերի նավապետներ Յուրի Տուչինային և Ալեքսանդր Եգորովին մեղադրանք է սպառնում «Աղետի ենթարկված նավին օգնություն չցուցաբերելու» հոդվածով: Հիշեցնենք, որ «Բուլղարիան» նավաբեկության ենթարկվեց Կույբիշևի ջրամբարում հուլիսի 10 Փրկվեց 79 մարդ, որոնց մեծ մասին վերցրեց «Առաբելլա»նավը:

Հետագայում փրկվածները պատմեցին, որ ևս երկու նավ է անցել խեղդվող մարդկանց մոտով, առանց օգնություն ցույց տալու: Քննիչները եկել են այն եզրակացության, որ այ երկու նավերը «Արբատը» և «Դունայսկի 66» էին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---