«Սպայկա» ընկերությունը գյուղմթերքի վերամշակման նոր գործարան կբացի 15 հուլիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերության ներդրումային ծրագիրը ընդհանուր առմամբ կազմում է 100 մլն դոլար, որից 40 մլն դոլարն արդեն ներդրվել է՝ ստեղծվել է տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն ենթակառուցվածք: Ինչպես հուլիսի 15-ին լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն ու հիմնադիր Դավիթ Ղազարյանը, ավարտված է 12 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսության կառուցման առաջին փուլը,. 10 տոննա տարողությամբ երկրորդ նման տնտեսությունը կկառուցվի երկրորդ փուլում՝ ընթացիկ տարվա աշնանը: Բացի այդ, 20 օր անց կրկին կգործարկվի գյուղմթերքի վերամշակման գործարանը, որտեղ կարտադրվեն բնական հյութեր, պահածոյացված մրգեր և բանջարեղեն «Արարատ ֆրուտ» և «Արարատ ֆուդ» ապրանքանիշերով 42 մլն տարա ծավալով, ինչը ենթադրում է շուրջ 25 հազար տոննա մրգի ու բանջարեղենի մթերում: Նախագիծն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2012թ. աշնանը: 2011թ. «Սպայկան» կմթերի և կարտահանի 35 հազար տոննա թարմ միրգ ու բանջարեղեն, համագործակցելով 5000 ֆերմերների հետ, կմթերի նաև 10 հազար տոննա միրգ ու բանջարեղեն վերամշակման նպատակով: ՀՀ կառավարությունը 2011թ. մայիսին հետաձգեց ընկերության համար ԱԱՀ վճարումը 3 տարով 300 մլն դրամի նոր սարքավորումների ներկրման ծրագրի շրջանակներում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելեց, որ ընկերության գործունեությունը կառավարության մշտական դիտարկման կենտրոնում է: »Մենք գոհ ենք արդյունքներից: Այս ծրագիրը ստացել էր կառավարության ու վարչապետի աջակցությունը: Ես խորհուրդ կտայի Forbs-ի վարկանիշի հեղինակին ծանոթանալ ընկերության ներդրումային ծրագրին»,-ասել է նա: Դավթյանը հավելել է նաև, որ ընկերությունում կա բարձրորակ կառավարում և մենեջմենթ, ինչը թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսություն-վերամշակում-լոգիստիկա-արտահանում շղթայի աշխատանքը, որից «շահում են բոլորը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |