Նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը, հավանաբար, այնքան էլ չի գոհացրել Երևանին ու Բաքվին

Նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը, հավանաբար, այնքան էլ չի գոհացրել Երևանին ու Բաքվին

PanARMENIAN.Net - Հավանաբար, ՌԴ նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը, հասցեագրված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն, այնքան էլ չի գոհացրել Երևանին ու Բաքվին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: « Չնայած Կազանի ձախողմանը, Ռուսաստանը ձգտում է գտնել կարգավորման լրացուցիչ ուղիներ: Սակայն, ինչպես տեսնում եք, կողմերին չի գոհացրել Մեդվեդևի ուղերձը, քանի որ նրանք չեն շտապում պատասխան տալ»,-ասել է նա:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցեց նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարեց Լավրովը Երևանում, ՀՀ նախագահը հետաքրքրություն դրսևորեց Ղարաբաղի հարցում առաջընթացի հասնելու գործում և ասաց, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկներն ու պատասխան կտա:

 Ուշագրավ
---