Mercer-ի զեկույց. Երևանում կյանքն ավելի թանկ է, քան Թբիլիսիում15 հուլիսի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 2011-ին դիրքերը զիջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 167-րդ տեղը: Այդ մասին ասվում է Mercer Human Resource Consulting-ի հերթական հետազոտությունում: Աշխարհի 214 խոշորագույն քաղաքներում բնակվելու թանկությունը գնահատելիս Mercer-ը հաշվի է առնում շուրջ 200 տարբեր պարամետրեր: Քաղաքների տեղափոխությունը ցուցակով վերև կամ ներքև որոշվում է առաջին հերթին անցած 12 ամսում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի տատանումներով և այդ շրջանում Նյու Յորքի համեմատ գների դինամիկայով, որի տվյալները որպես հիմք են ընդունվում: Զեկույցի համաձայն, Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը Բաքուն է, որտեղ կյանքն ավելի թանկ է, քան Ամստերդամում, Մադրիդում և Տորոնտոյում: Տարածաշրջանի ամենաէժան քաղաքն արդեն երկրորդ տարին շարունակ Թբիլիսին է, որը Երևանից առաջ է 24 կետով, իսկ Բաքվից` 43: Անգոլայի մայրաքաղաք Լուանդան 2011-ին դարձել է աշխարհի ամենաթանկ քաղաքն արտասահմանցիների համար: Պետք է նշել, որ մինչև 2010-ը մի քանի տարի շարունակ Մոսկվային էր պատկանում առաջնության դափնին: Այս տարի երկրորդ տեղում Տոկիոն է, երրորդ` Նջամենան (Չադ), հնգյակը եզրափակում է Ժնևը: Միաժամանակ առաջնորդների տասնյակի մեջ չի մտել ԱՄՆ ոչ մի քաղաք: Լոնդոնը մնացել է 18-րդ տեղում, Փարիզը իջել է 10 հորիզոնականով` 17-ից 27-րդ տեղը, Նյու Յորքը նախկինի նման ԱՄՆ ամենաթանկ քաղաքն է` 32-րդ տեղ: Ամենաէժան քաղաքը Քարաչին է (Պակիստան), որտեղ ծախսերը երեք անգամ ավելի ցածր են, քան Լուանդայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |