ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի մշակումն իրականանալի նպատակ է

ԵԱՀԿ նախագահ. Ղարաբաղի շուրջ խաղաղ պայմանագրի մշակումն իրականանալի նպատակ է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ. Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հանգելը և խաղաղության պայմանագիր կնքելը լիովին իրականանալի նպատակ է համարում: «Այդ նպատակը լիովին իրագործելի է, և կողմերը պետք է դա իրենց առաջնահերթ խնդիրը համարեն»,- ասել է Աուդրոնյուս Աժուբալիսը:

«Թեև վերջերս Կազանում կայացած հանդիպումը չհանգեցրեց համաձայնության, բայց ինձ ոգեշնչում է այն, որ կողմերը հաստատել են բանակցությունների ճանապարհով կարգավորման հասնելու պատրաստակամությունը»,- ասել է Աժուբալիսը:

Նրա խոսքով, Հայաստանը և Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու, ռազմագերիների փոխանակությունը հնարավորինս արագ ավարտելու, հրադադարի ռեժիմն ամրապնդելու համար, հաղորդում է Trend-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---