Հայաստանից մեծ քանակությամբ ծիրանի արտահանումը հանգեցնում է տեղի շուկայի թանկացմանը![]() 15 հուլիսի 2011 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարության տվյալներով հանրապետությունում սպասվում էր ծիրանի լավ բերք, սակայն այն գները, որոնք առկա են շուկայում, չեն համապատասխանում այդ կանխատեսումներին: Այդ մասին Երևանում հուլիսի 15-ին մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: «Մրգի և բանջարեղենի բարձր գների պատճառն այն է, որ գյուղացիներն ուղղակիորեն կապված չեն շուկայի հետ և կան մի քանի վերավաճառողներ, որոնք բարձրացնում են սկզբնական գինը»,- ասել է նա: Անդրադառնալով ծիրանի բարձր գներին, որոնք տեղի շուկայում վաճառվում են 500-700 դրամով, Վազգեն Սաֆարյանն ասել է, որ ծիրանի արտահանման գինն ավելի բարձր է, ինչը շահավետ է բիզնեսին: «Դա էլ հանգեցնում է ծիրանի ծավալների սահմանափակմանը ներքին շուկայում և բարձր գնի»,- նշել է նա: Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը գյուղացիների համար կարևորագույն խնդիրներից մեկը մթերման գործընթացի կազմակերպումն է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |