Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը![]() 15 հուլիսի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի հրավերով 2011-ի հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլլոմբի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարման, տրանսպորտային, մշակույթի, կրթական և քաղաքաշինական ոլորտները ներկայացնող պաշտոնյաներ, գործարարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Կ.Կարապետյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Է.Նալբանդյանի հետ: Երևանի քաղաքապետարանում պատվիրակության հետ կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվի գործընկերության համաձայնագիր։ Պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |