Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ նորընտիր քարտուղարին անձամբ հրավիրել է Հայաստան![]() 15 հուլիսի 2011 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Շնորհավորելով Լամբերտո Զանիերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա համաեվրոպական կազմակերպության նպատակների իրագործման գործում: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերակատարումն ու ջանքերը հակամարտության լուծման գործընթացում: Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |