Facebook-ի հայ օգտագործողները բողոքի ակցիա կանցկացնեն մետրոյի թանկացման դեմ

Facebook-ի հայ օգտագործողները բողոքի ակցիա կանցկացնեն մետրոյի թանկացման դեմ

PanARMENIAN.Net - Facebook-ի հայ օգտագործողները բողոքի ակցիա կանցկացնեն մետրոյի թանկացման դեմ: Facebook-ում «Մենք դեմ ենք մետրոյի թանկացմանը» խմբի էջում, որին արդեն միացել են 3787 հայ օգտագործողներ, տեղադրվել է հայտարարություն, որով խմբի ադմինիստրացիան կոչ է անում հուլիսի 22-ին ժամը 11:00-ին անցկացնել բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները կհագնեն շապիկներ «Մենք Դեմ ենք մետրոյի թանկացմանը», «Հետ տվեք մեր մանրը», «Հին մետրո` հին գին» և այլ գրություններով: Ակցիայի մասնակիցները կկազմակերպեն երթ դեպի Երևանի քաղաքապետարան և ՀՀ կառավարության շենք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---