Twitter-ը հրապարակել է իր վիճակագրությունը՝ հակադարձելով Google+-ին![]() 16 հուլիսի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Twitter-ը տոնում է իր 5-ամյակը և այդ առիթով հրապարակել է որոշ տպավորիչ վիճակագրական տվյալներ։ Այս մասին հաղորդում է IDG News Service-ը։ Գործարկման առաջին օրը Twitter-ում արվել է 224 գրառում։ Այժմ օրական մոտ 600 000 օգտագործող է գրանցվում միկրոբլոգում և 350 միլիարդ գրառում է կատարվում։ Այս մասին հայտարարել է Twitter-ն իր պաշտոնական Twitter էջում։ Անցյալ շաբաթ Twitter-ը հայտնել էր նաև, որ աշխարհում կա 750 000 ծրագրավորողների կողմից ստեղծված 1 միլիոն Twitter ծրագիր։ Այս վիճակագրական տվյալները Twitter-ը հայտնում է, հավանաբար հակադրվելու համար Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջի հայտարարած Google+ սոցցանցի վիճակագրությանը։ Լարի Փեյջը հայտնել էր, որ Google+-ն ունի 10 միլիոն օգտագործող, ովքեր օրական 1 միլիարդ գրառում են կատարում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |