Երեխաների մահն ուրախացնում է Բաքվին, քանի որ դա հայերին մեղադրելու առիթ է տալիս![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանում, հանավաբար, հոլիվուդյան ֆիլմեր շատ են դիտել, եթե ապատեղեկատվություն են տարածում այն մասին, որ « հայերը Թովուզ գետն են նետել խաղալիք շնիկը, որի մեջ եղել է պայթուցիկ սարքավորում, ինչի հետևանքով փոքրիկ աղջիկ է մահացել»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետԴավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այդ տեղեկատվությունն ընդամենը Բաքվի հերթական սադրանքն է: «Ադրբեջանը երեխաների խնդիրը վերածում է քաղաքական շոուի»,- ասել է նա և հավելել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և որ «ցանկացած նորմալ երկրում սկզբից կանցկացնեին հետաքննություն, իսկ հետո նոր միայն կսկսեին մեղադրել ինչ-որ մեկին»: «Այնպիսի տպավորություն է, որ երեխայի մահն ուրախացնում է ադրբեջանական կողմին, քանի որ դա նրանց հայերին մեղադրելու առիթ է տալիս»,- ասել է նա և ավելացրել, որ Բաքուն առանց խղճի խայթի սրբապիղծ քաղաքականություն է վարում: Հայաստանի ՊՆ նպատակահարմար չի համարել մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ նման ապատեղեկատվությունն արժանի չէ մեկնաբանությունների: Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանին սահմանակից Ալիբեյլի գյուղում պայթուցիկ սարքից մահացել է 1998-ի ծնված Շահմալիևա Այգյուն Զիրեդին կըզին: Ադրբեջանական կողմի պնդմամբ, այդ միջադեպի մեղավորը հայկական կողմն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |