Բելա Տարը ներկայացրել է իր «Թուրինյան ձին» երևանյան «Ոսկե ծիրանի» շրջանակներում 16 հուլիսի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարը: Փառատոնի շրջանակներում կայանալու է նրա «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և «Թուրինյան ձին» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Նա իր վերջին «Թուրինյան ձին» ֆիլմից հետո հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս կինեմատոգրաֆիային: Ինպես ռեժիսորը նշեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա պարզապես չի ցանկանում կրկնվել և դրանով իսկ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իր երկրպագուների հանդեպ: Նա նաև նշեց, որ Հայաստանի և հայ կինոյի մասին համարյա ոչինչ չգիտի Բելա Տարը ծնվել է 1955 թ-ին Հունգարիայի Պեչ քաղաքում: 16 տարեկանում սկսել է իր կարիերան` որպես սիրող կինոռեժիսոր: Աշխատել է նաև նավաշինարանում` որպես վարպետ և բեռնակիր: 1977-ին «Ընտանեկան բույն» խաղարկային ֆիլմով կայացել է նրա դեբյուտը: Բեռլինի Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում պրոֆեսորի օգնական է: «Թուրինյան ձին» ֆիլմի նկարահանման համար շարժառիթ է հանդիսացել Ֆրիդրիխ Նիցշեի լռության տասնմեկ տարիների մասին միֆական պատմությունը: Ռեժիսորն այս ֆիլմը համարում է իր կինոռեժիսորական կարիերայի արժանի ավարտը, քանի որ հենց Նիցշեն է առաջինը խոսել նիհիլիզմի` որպես մեր` անցյալի իդեալների ու արժեքների կործանման ժամանակաշրջանը բնորոշող գծի մասին: Աստծո մահվան ու նիհիլիզմի տեսությունները ոչ միայն գերմանացի փիլիսոփայի, այլև հունգարացի ռեժիսորի ֆիլմերի հիմնաքարն են: Բելա Տարը չի սիրում, երբ իր ֆիլմերն անվանում են «մետաֆիզիկական» և շրջանցում է փիլիսոփայական ընդհանրացումները: Նա հորդորում է իր հանդիսատեսին չզբաղվել ինտելեկտուալ աշխատանքով, փոխարենը «հավատալ աչքերով ու լսել սրտով»: Քննադատները Տարին հաճախ համեմատում են Տարկովսկու, Անտոնիոնիի, Անգելոպուլոսի հետ, իսկ կինոգետները համարում են իրական, ճշմարտացի «ֆանտազյոր»: Նրա սև-սպիտակ ֆիլմերը ծայրահեղական են, բացարձակ նոր կինոմատոգրաֆ ստեղծելու փորձ, կարծես` կինոյի այս ողջ հարյուրամյա պատմությունը չի էլ եղել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |