Երևանի և Լիոնի քաղաքապետները ստորագրեցին գործընկերության համաձայնագիր![]() 16 հուլիսի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երևանի ծրագրերում, Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև փոխգործակցության լայն դաշտ կա և, հաշվի առնելով առկա ներուժի իրացման հնարավորությունը, քաղաքապետն առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ, Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ.> ընդգծել է Երևանի քաղաքապետը: Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երևանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար և Երևանի հետ համագործակցությունը կարևոր է. ,- նշել է Լիոնի քաղաքապետը: Հանդիպման վերջում Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ և փոխշահավետ ծրագրերի իրականացում։ ,- նշել է Երևանի քաղաքապետը, հավելելով, որ գործընկերության համաձայնագրում նախանշված բոլոր ուղղությունները քննարկման փուլից կտեղափոխվեն գործնական հարթություն և արդյունքը առաջիկայում տեսանելի կդառնա: Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |