Բրազիլիան բնական աղետների դեմ պայքարի հարցում Հայաստանի հետ համագործակցությունն օրինակելի է համարում16 հուլիսի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի Զինվորական հրշեջ ծառայության գլխավոր հրամանատար Մարսիո դե Սոուզա Մատոսի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր: Մարսիո Մատոսը նշել է, որ լինելով արևադարձային խոշոր երկիր` Բրազիլիան տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել բնական աղետների, տարբեր արտակարգ իրավիճակերի հաղթահարման, բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Ներկայումս այն տեսական և պրակտիկ աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանին, որի հետ 2009թ. պայմանագիր է ստորագրվել համագործակցության վերաբերյալ: Հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը, այն բնութագրել օրինակելի և նշել է աշնանը իր գլխավորած պատվիրակության Հայաստան այցելության պատրաստակամության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |