Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կբանակցի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, նախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը և կփոխանակեն Պետական սահմանի մասին պայմանագրի վավերագրերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախատեսվում է, որ առաջիկա բանակցություններին կշարունակվեն ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի քննարկումները, կքննարկվեն նաև երկու երկրների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հուլիսի 8-ին Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի ղեկավարությանը փոխանցեց Մոսկվայի առաջարկությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Առաջարկությունները փոխանցվել են նաև Ադրբեջանի ղեկավարությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---