Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի առաջնությունում հաղթել է Իսրայելի հավաքականին

Հայաստանի հավաքականը շախմատի աշխարհի առաջնությունում հաղթել է Իսրայելի հավաքականին

PanARMENIAN.Net - Շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում, որն անցնում է չինական Նինբոյում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Իսրայլեի թիմի նկատմամբ:

Հայ շախմատիստներն առավել ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 3.5:0,5 հաշվով: Հայաստանի հավաքականը գլխավորող Լևոն Արոնյանը հաղթել է Էմիլ Սուտովսկուն, Վլադիմիր Հակոբյանը՝ Եվգենի Պոստնովին, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Թամիր Նաբատիին: Ոչ ոքի է ավարտվել Սերգեյ Մովսիսյան-Միխայիլ Ռոիզ հանդիպումը:

Առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը 3.5 միավորով, Ռուսաստանը 2-րդ տեղում է, իսկ Ուկրաինան՝ 3:

Հուլիսի 18-ին կայանալիք 2-րդ տուրում Հայաստանը կխաղա ԱՄՆ հավաքականի հետ:

Տեղի կունենան Գատա Կամսկի-Լևոն Արոնյան, Ալեքսանդր Օնիշչուկ-Սերգեյ Մովսիսյան, Յուրի Շուլման-Վլադիմիր Հակոբյան, Յասեր Սեյրավան-Գաբրիել Սարգսյան պարտիաները:

Երկրորդ տուրում կհանդիպեն նաև հետևյալ հավաքականները՝ Ռուսաստան-Հունգարիա, Ադրբեջան-Հնդկաստան, Ուկրաինա-Չինաստան, Իսրայել-Եգիպտոս:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---