ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երևան![]() 18 հուլիսի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) կժամանեն Երևան, որտեղ կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում էր նաև համանախագահների այցը Ստեփանակերտ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում և այս անգամ միջնորդները, հավանաբար, Ստեփանակերտ չեն մեկնի: Միջազգային միջնորդները Երևան կժամանեն Բաքվից, որտեղ նրանք բանակցել են Ադրբեջանի ղեկավարության հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |