Ապահովագրվող զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10 տոկոսով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ամառային շրջանում զբոսաշրջիկները շտապում են ձեռք բերել զբոսաշրջային ապահովագրական պայմանագրեր ուղեգրերի հետ միասին, հատկապես, եթե խոսքը գնում է շենգենյան գոտու երկրների մասին, որտեղ այդ պահանջը պարտադիր է: Ինչպես հուլիսի 18-ին մամլո ասուլիսում հայտարարել է «Ինգո Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը, 2011թ. ատաջին կիսամյակի արդյունքներով զբոսաշրջային ապահովագրական փաթեթ է ձեռք բերել Հայաստանի 7 530 քաղաքացի, իսկ հաշվի առնելով, որ հիմնական հոսքը լինում է հուլիս-օգոստոսին, ապա 2011թ. ավարտին այդ թիվը կարող է հասնել 26 հազարի: Ներկայացնելով 2009-10թթ. առաջին կիսամյակների տվյալները՝ նա հայտնել է, որ այդ ժամանակահատվածում զբոսաշրջային ապահովագրական փաթեթների քանակը կազմել է 12 833 և 17 724 համապատասխանաբար: Ընդ որում, Արևշատ Մելիքսեթյանը հավելել է, որ ապահովագրվող զբոսաշրջիկների քանակը Հայաստանում ամեն տարի ավելանում է 10 տոկոսով: 2009թ. ընկերության կողմից վճարված միջին փոխհատուցումը կազմել է 296 700 դրամ, իսկ առավելագույնը՝ 3 մլն 192 հազար դրամ, 2010թ.՝ 175 հազար դրամ, առավելագույնը՝ 3 մլն 291 հազար դրամ, իսկա 2011թ. նույն ժամանակահատվածում՝ 465 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 4 մլն 750 հազար դրամ: Միաժամանակ, ընկերության ստացած 66 ապահովագրական դեպքերից 2009թ. կարգավորվել է 57-ը, 2010-ին 150 դեպքից՝ 138-ը, 2011-ին՝ 44 դեպքից 43-ը (մեկը վերաբերում է նախորդ տարվան): Ինչպես հայտնել է Արևշատ Մելիքսեթյանը, 1 օրը արտերկրում ապահովագրական փաթեթի շրջանակներում միջինը կազմում է 450 դրամ, իսկ առավելագույն փոխհատուցումը՝ 30 հազար եվրո: Ինչպես հայտնել է փոխտնօրենը, ամառային շրջանում ավելանում են ծովափնյա հանգստի հետ կապված պատահարները՝ մասնավորապես, լինում են վնասվածքներ, սկսում են ցավել ատամները: Նախորդ տարի ամենալուրջ պատահարը ՀՀ քաղաքացու մահն էր Թուրքիայում, երբ ընկերությունը փոխհատուցեց նրա դին հայրենիք վերադարձնելու ծախսերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |