Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որոշել է վերադառնալ միջին քաշային կարգ![]() 18 հուլիսի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Sauerland Event-ի փրոմոութերների պնդմամբ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որոշել է վերադառնալ միջին քաշ՝ շարունակելու համար իր կարիերան: «Պետք չէ ինձ թերագնահատել: Իմ վերջին պարտությունները դեռ չեն նշանակում, որ ես հրաժարվել եմ իմ մարզական հավակնություններից: Ցանկանում եմ ապացուցել, որ դեռ կարող եմ վերադառնալ»,-մեջբերում է Աբրահամին allboxing.ru-ն: Հայ բռնցքամարտիկը ոչ մի պարտություն չի կրել միջին քաշում և տևական ժամանակ եղել է չեմպիոնի տիտղոսակիրը, սակայն, նրա անցումը երկրորդ միջին քաշ անհաջող էր: Ամերիկացի Անդրե Ուորդից կրած վերջին պարտությունից հետո Արթուր Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը նշել է, որ ավելի լավ կլիներ, եթե նա հանդես գար միջին քաշային կարգում: «Մենք նոր շանս ենք տալիս Աբրահամին, նրա առաջին մենամարտն այդ կարգում տեղի կունենա նոյեմբերին»,-ասել է նա: Փրոմոութերները Աբրահամի համար միջին քաշ վերադառնալու ծրագիր են կազմել, որը ներառում է քաշի աստիճանական նվազում սպորտային սննդի մասնագետի օգնությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |