Հայաստանը մտադիր չէ վանել զբոսաշրջիկներին պարտադիր զբոսաշրջային ապահովագրության ներմուծմամբ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ ամեն տարի ավելանում է զբոսաշրջային ապահովագրություն ստանալ ցանկացողների թիվը, այնուամենայնիվ, Հայաստանը դեռ չի դիտարկում երկիր ժամանող զբոսաշրջիկների նկատմամբ պահանջների ներմուծումն ի տարբերություն շենգենյան գոտու երկրների: «Հայաստանը ցանկանում է հնարավորինս շատ զբոսաշրջիկներ ներգրավել և առայժմ մտադիր չէ ներմուծել պարտադիր ապահովագրություն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արևշատ Մելիքսեթյանը: Նրա խոսքով, այդ առաջարկով պետք է դիմել երկրի էկոնոմիկայի նախարարություն: Ինչ վերաբերվում է ներքին զբոսաշրջությանը, ապա ընկերության ներկայացուցիչն ակնհայտ է համարել, որ Հայաստանի քաղաքացիները ձեռք չեն բերում ապահովագրական պայմանագիր, օրինակ Ծաղկաձոր այցելելու համար: «Իսկ ահա Վիեննայից ժամանող տատիկները և պապիկներն իսկույն ձեռք են բերում ապահովագրական պայմանագիր Ծաղկաձոր մեկնելու համար»,- ասել է նա: Մասնագետն աշխարհի առավել անվտանգ երկրների շարքում է դասել եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, հետո արդեն ասիական երկրները: Այնումենայնիվ, Հայաստանում արտասահման մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր թվից ապահովագրական պայմանագիր է կնքում 70-80 տոկոսը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |